«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2015թ.–ի III եռամսյակի մամուլի վարկանիշը

19.11.2015 18:35
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2015թ.–ի III եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2015 թ.–ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. ՎՏԲ–Բանկ Հայաստանը, 2. Անելիք բանկը, 3. HSBC Բանկ Հայաստանը,  4. Ամերիաբանկը և 5. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1122.9` 2014 թ.–ի երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 43.8 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2014 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1999.68)։ Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն կրճատվել է 27.7 տոկոսով (1553.7)։

Հարկ է նշել, որ 2015 թ.–ի երրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 14 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2015 թ.–ի երրորդ եռամսյակում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 1843.1–ից դառնալով 925.4 այն դեպքում, երբ 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում ԸՎՑ–ն կազմել է 1125.5։

 

Միաժամանակ առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 82 տոկոսը (2014 թ.–ի երրորդ եռամսյակում` 92 տոկոս, իսկ 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում` 72 տոկոս)։

2015 թ.–ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է ՎՏԲ Հայաստան Բանկը, որի ԸՎՑ–ն հաշվետու եռամսյակում կազմել է 346.2, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակում այն կազմել է 118.02, իսկ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում` 182.3։

Երկրորդ դիրքում է Անելիք բանկը, որի ԸՎՑ–ն կազմել է 225.6 ` երկրորդ եռամսյակում գրանցված 69.42–ի դիմաց, իսկ բանկի ԸՎՑ–ն նախորդ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 369.14։ Այնուհետև գալիս է HSBC Բանկ Հայաստանն է, որը ԸՎՑ–ն կազմել է 166.6` երկրորդ եռամսյակում գրանցված 148.63 –ի և 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 46.13 –ի դիմաց։ Վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Ամերիաբանկն է, որի ԸՎՑ–ն կազմել է 94.8, համապատասխանաբար, 99.93–ի և 848.28–ի դիմաց, Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը` 92.3, համապատասխանաբար, 58.93–ի և 46.4–ի դիմաց։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Օրակարգ», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#03(23), 2015 թ.–ի երրորդ եռամսյակ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև