ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը

20.11.2015 15:43
ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է “Կլուբնիչնայա պոլյանա” ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Ջերմոցային տնտեսությունում կարտադրվի ելակ` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը կապահովի բարձր պտղաբերություն և որակ: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող ջերմոցի արտադրական տարածքը զբաղեցնում 3 հա տարածություն: Ընկերությունը կարտադրի  «Ալբիոն» տեսակի ջերմոցային ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով և տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ, ելակը կիրացվի հայկական շուկայում, իսկ հետագայում նախատեսվում է այն արտահանել Ռուսաստան»,-ասված է հաղրոդագրությունում:

«Կլուբնիչնայա պոլյանա» ընկերությունը ջերմոցի կառուցման գործընթացում համագործակցել է ոլորտի աշխարհահռչակ առաջատարներից մեկի` ֆրանսիական «Richel» ընկերության հետ, որը մասնագիտացված է տեխնոլոգիապես բարձր ջերմոցային տնտեսությունների՝ թաղանթային ջերմոցների նախագծման ու կառուցման ոլորտում և ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում աշխատելու մեծ փորձ:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև, «ՎՏԲ-Հայաստան բանկը ակտիվորեն ֆինանսավորում է Հայաստանի ջերմոցային տնտեսությունները: «Կլուբնիչնայա պոլյանա»  ընկերության հետ մեր փոխշահավետ համագործակցությունը կզարգանա և կընդլայնվի, ինչի համար ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները: Հուսով եմ, ոչ հեռու ապագայում ընկերությունը կսկսի իրականացնել արտադրանքի արտահանում Մաքսային միության անդամ-երկրներ, խթանելով արտահանման զարգացումը Հայաստանում»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև