Հայաստանի բանկերում համախառն ավանդները 9 ամսում ավելացել են 5,7%–ով

20.11.2015 20:54
Հայաստանի բանկերում համախառն ավանդները 9 ամսում ավելացել են 5,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց, մասնավոր ձեռներեցների համախառն ավանդները 2015 թ.–ի հունվար–սեպտեմբերին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 5,7 տոկոսով` կազմելով 1 689,6 մլրդ դրամ։ Նման տվյալներ են ներկայացված «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում)։

Եռամսյակի տվյալներով` ավանդների ծավալով հաշվետու ժամանակահատվածում առաջատարը Ամերիաբանկն է, որի ցուցանիշը 9 ամսում հասել է 246,1 մլրդ դրամի` տարեսկզբի համեմատ 17,97 տոկոսի աճ։

Այնուհետև գալիս է Արդշինբանկը` ավանդների` 183,4 մլրդ դրամ ծավալով (1,96 տոկոսի աճ), ՎՏԲ–Հայաստան Բանկը` 169.1 մլրդ դրամ (12,05 տոկոսի աճ), Հայբիզնեսբանկը` 154 մլրդ դրամ (12,6 տոկոսի աճ), HSBC Բանկ Հայաստանը` 150,8 մլրդ դրամ (11,81 տոկոսի նվազում)։

Միաժամանակ 9 ամսում ժամկետային ավանդները կազմել են 1192,1 մլրդ դրամ` ավելանալով 4,6 տոկոսով, իսկ ցպահանջ ավանդներն ավելացել են 3,76 տոկոսով` հասնելով 497,4 մլրդ դրամի ($1 – 481,84 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև