ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 81,7 մլն դոլար

23.11.2015 12:55
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 81,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 16–20–ը բանկերը ձեռք են բերել մոտ 81,7 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480,88 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,3 մլն եվրո և մոտ 1,1 մլրդ ռուբլի` 1€ դիմաց 512,64 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,31 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 74 մլն դոլար, 11,5 մլն եվրո և մոտ 342,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 482,89  դրամ, 517,89 դրամ և 7,43 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, նոյեմբերի 9–15–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 48,9 մլրդ դրամ, դոլարայինը` 31,3  մլն դոլար ($1 – 481,7 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև