Անելիք բանկն իր ավանդատուներին հնարավորություն է ընձեռում շահել ուղեգիր դեպի Դուբայ

23.11.2015 19:16
Անելիք բանկն իր ավանդատուներին հնարավորություն է ընձեռում շահել ուղեգիր դեպի Դուբայ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ, Անելիք բանկը «Ամանորը Դուբայում» ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ, բանկում ավանդ ներդրած բոլոր հաճախորդները, մասնակցելով նվերների խաղարկությանը, հնարավորություն կունենան Ամանորն անցկացնել ԱՄԷ-ում և միաժամանակ նվեր ստանալ Բանկի Visa Gold Hotel-Express վճարային քարտ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Բացի երկու անձի համար դեպի Դուբայ ուղեգրից, խաղարկվելու են նաև բազմաթիվ այլ արժեքավոր նվերներ՝ պլանշետներ, հեռուստացույցներ և հեռախոսներ։

«Ցանկանում եմ մեր բանկի բոլոր հաճախորդներին առաջարկել մասնակցել այս ակցիային, և, ինչու ոչ, կոչ անել մեր բոլոր հայրենակիցներին դառնալ Անելիք բանկի ավանդատու: Այսպիսով, նրանք հնարավորություն կստանան ոչ միայն իրենց դրամական միջոցները շահավետ տեղաբաշխել մեր բանկում, այլ նաև անմոռանալի օրեր անցկացնել Դուբայում: Հիշեցնեմ, որ այս տարի Անելիք բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը և այդ կապակցությամբ մենք պատրաստել ենք բազմաթիվ հաճելի անակնկալներ մեր հաճախորդների համար՝ պարբերաբար անցկացնելով շահումային խաղարկություններ։ Ամանորին ընդառաջ, որոշեցինք ևս մեկ նման հնարավորություն ընձեռել, այս անգամ մեր բոլոր ավանդատուներին: Նրանք, ովքեր նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը ներառյալ ավանդ կներդնեն մեր բանկում և իրենց ավանդի սկզբնական մնացորդը կպահպանեն մինչև ակցիայի ավարտը, կմասնակցեն նվերների խաղարկությանը»,- ասել է «Անելիք բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և հիշեցրել, որ 2015 թվականի ընթացում բանկն իր «ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակի ավանդատուների միջև կազմակերպել էր դեպի Կրետե կղզի ուղեգրի և այլ թանկարժեք նվերների խաղարկություն, ինչը բավականին լավ արձագանք է գտել բանկի հաճախորդների շրջանում:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։ -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև