Քրեական գործ է հարուցվել Հայաստանում Անելիք բանկի բարձրաստիճան աշխատակցի սպանության փաստով

25.11.2015 12:08
Քրեական գործ է հարուցվել Հայաստանում Անելիք բանկի բարձրաստիճան աշխատակցի սպանության փաստով

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Անելիք բանկի բարձրաստիճան աշխատակցի սպանության փաստով։

Ինչպես հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախօրեին ժամը 20։40–ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վարդանանց 14 հասցեում կրակոց է լսվել, և տղամարդու դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Վարդանանց 14–ի շենքի հարևանությամբ գնդակահարվել է Երևանի 32–ամյա բնակիչ Հովհաննես Աթանյանը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Անելիք բանկի մամուլի ծառայությունից, Հովհաննես Աթանյանը զբաղեցնում էր բանկի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանցագործության կատարման համար կասկածվում է Երևանի 54–ամյա բնակիչ։

ՔԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, տվյալ փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում հարուցվել է քրեական գործ ՔԿ 104–րդ հոդվածի առաջին մասով (սպանություն)։

Կատարվել է հանցագործության վայրի զննություն, նշանակվել է մարմնի դատաիրավաբանական փորձաքննություն։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև