Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամսում կազմել է 2 394,1 մլն դրամ

26.11.2015 12:01
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 9 ամսում կազմել է 2 394,1 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/ Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թ.–ի 9 ամսում կազմել է 2 394,1 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 2 056,3 մլն դրամի համեմատ։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2015 թ.–ի երրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերություններից միայն մեկն է ավարտել երրորդ եռամսյակը վնասներով։ Մասնավորապես, Ռեսո ապահովագրական ընկերությունը 2015 թ.–ի 9 ամսում կրել է 84,6 մլն դրամի վնաս` 2014 թ.–ի նույն ժամանակահատվարծում գրանցված 219,86 մլն դրամ շահույթի համեմատ։

Մնացած ընկերությունները եռամսյակն ավարտել են շահույթով։ Այսպես, ապահովագրական շուկայում զուտ շահույթի մեծությամբ առաջատարը Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունն է` 1,044,9 մլն դրամով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 747 մլն դրամ շահույթի համեմատ։

Երկրորդ տեղում Նաիրի Ինշուրանսն է` 477 մլն դրամ շահույթով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 213,7 մլն դրամ շահույթի համեմատ։

Այնուհետև գալիս է Ինգո Արմենիան` 456,4 մլն դրամ շահույթով (32 տոկոսի անկում), Արմենիա Ինշուրանսը` 400,1 մլն դրամ (36,6 տոկոսի անկում), Սիլ Ինշուրանսը` 100,1 մլն դրամ (87,5 մլն դրամի վնաս 2014 թ.–ի 9 ամսում։ )

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2015 թ.–ի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 38,1 մլրդ դրամ (տարեսկզբից 6,1 տոկոսի անկում), պարտավորությունները կազմել են 22,3 մլրդ դրամ (14,3 տոկոսի անկում), կապիտալը` 15,8 մլրդ դրամ (8,4 տոկոսի աճ)։

2015 թ.–ի երրորդ եռամսյակի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 480,79 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև