Ucom-ի բաժանորդները կարող են վճարել ծարայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկում 24/7 ռեժիմով

27.11.2015 17:28
Ucom-ի բաժանորդները կարող են վճարել ծարայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկում 24/7 ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom-ի բաժանորդները կարող են վճարել ծարայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկում 24/7 ռեժիմով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումենրը այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետևյալ ծառայությունների դիմաց. IP հեռուստատեսություն, Ինտերնետ, Թվային ֆիքսված հեռախոսակապ, Փաթեթային առաջարկներ:

Վճարումները հնարավոր է կատարել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլև առանց բանկ այցելելու՝ նախապես ձևակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հաձնարարական:

«: Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով մեր հաճախորդները կարող են օգտվել նաև Հայաստանի ողջ տարածքում և ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, բանկի հաճախորդների տրամադրության տակ է «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է լրացնել պահանջված ծառայությունների ցանկը հաճախորդների բավարարվածությաև և որակի բարձրացման նպատակով:

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև