ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 61,5 մլն դոլար

30.11.2015 13:56
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 61,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 23–27–ը բանկերը ձեռք են բերել մոտ 61,5 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 480,18 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 4,1 մլն եվրո և մոտ 913,9 մլն ռուբլի` 1€ դիմաց 509,23 դրամ և 1 ռուբլու դիմաց 7,28 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 72,9  մլն դոլար, 9,6 մլն եվրո և մոտ 336,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 482,17 դրամ, 514,41 դրամ և 7,4 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, նոյեմբերի 16–22–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 46,3 մլրդ դրամ, դոլարայինը` 60,8 մլն դոլար ($1 – 481,92 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև