ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ ղեկավարների համար իրականացեց հերթական բիզնես-դասընթացը

30.11.2015 16:30
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ ղեկավարների համար իրականացեց հերթական բիզնես-դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 24-ից 27-ը տեղի ունեցան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպված և արդեն պարբերական բնույթ կրող անվճար բիզնես-դասընթացները, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Դասընթացների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ` ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

Այսուհետ անվճար անցկացվող բիզնես-դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլև դասընթացին մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:

Հերթական բիզնես-դասընթացները  կկազմակերպվեն 2016թ.-ի փետրվար ամսի ընթացքում, որոնց վերաբերյալ կարող եք ինֆորմացիա ստանալ հետևելով բանկի պաշտոնական կայքէջին՝  www.acba.am :

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև