Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների ծավալը 3-րդ եռամսյակում նվազել է 24%–ով և 4,2 մլրդ դրամ կազմել

01.12.2015 13:49
Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների ծավալը 3-րդ եռամսյակում նվազել է 24%–ով և  4,2 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ,  1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գործարքների ծավալը  3-րդ եռամսյակում կազմել է մոտ 4 179,2  մլն դրամ` 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազելով 24 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 899,4  մլն դրամ`(նվազում 39 տոկոսով), կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է 2 279,4 մլն. դրամ (աճ 56 տոկոսով), իսկ հաշվետու ժամանակահատվածում ռեպո գործարքներ չեն իրականացվել։

Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ բորսայումգործարքների թիվը նվազել է  57 տոկոսով:
Ֆոնդային բորսայում ընդամենը իրականացվել է 169 գործարք, ցուցարկում են անցել 16 կազմակերպություններ։
Միաժամանակ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կատարված գործարքների ծավալը եռամսյակի արդյունքներով կազմել է 2 896,2  մլրդ դրամ։

Հայաստանում 2015 թվականի երրորդ  եռամսյակի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 8 կազմակերպություն և 21 բանկ։ Արժեթղթեր թողարկող հաշվետու անձանց թիվն 3-րդ եռամսյակում կազմել է 16։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ (1 դոլարը` 482,81 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև