ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է առավել շահավետ պայմաններ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման համար

02.12.2015 16:43
ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է առավել շահավետ պայմաններ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարել է ոսկու գրավադրմամբ վարկավորման պայմանների բարելավման մասին, դարձնելով այն առավել հասանելի հաճախորդներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Ոսկու գրավով ապահովված վարկի տրամադրումը վարկավորման շուկայում ամենապահանջված տեսակներից մեկն է: Այդ դեպքերում, երբ շտապ անհրաժեշտ են դրամային միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է հարմար և ապահով՝ ոսկյա իրերի գրավով վարկի ձևակերպում: Վարկի ձևակերպման գործընթացը կատարվում է Հաճախորդի ընդամենը մեկ այցելությամբ Բանկ ՝ 20 րոպեի ընթացքում»,-ասված է հաղորդագրությունում:

ՈՀաղորդագրության համաձայն, ոսկյա իրերի գրավադրմամբ ֆիզիկակական անձանց վարկավորման պայմաններն ու սակագները հետևյալն են.

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը տրամադրվում է կանխիկ ՀՀ դրամով Հայաստանի հանրապետության ռեզիդենտներին` անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) առկայության դեպքում:

Տարեկան անվանական տոկոսադրույք՝ սկսած 22%-ից: Վարկի առավելագույն գումար՝ 3 մլն ՀՀ դրամ:

Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր և ադամանդներ (ինչպես ոսկյա իրերի վրա, այնպես էլ առանձին): Բանկն առաջարկում է հաճախորդների համար շահավետ գնահատման արժեք, իսկ “վարկ-գրավ” հարաբերակցությունը սահմանվում է 100%: Գրավի գնահատման ընթացքում հաշվի չեն առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ:

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից մեկը: Վարկի տրամադրման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք հետևյալ հղումով՝ http://vtb.am/retail/credits/goldcredit/ :

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև