ՎՏԲ-Հայաստան Բանկի «Հաջող փոխանցում» ակցիայի հաղթողները կարող են այցելել արտերկրում բնակվող հարազատներին

03.12.2015 18:12
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Հաջող փոխանցում» ակցիայի հաղթողները կարող են այցելել արտերկրում բնակվող հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգից օգտվող Ֆիզիկական անձինք ստացան հնարավորություն այցելելու արտասահմանում բնակվող հարազատներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2015թ. նոյեմբեչի 1-ը «Յունիստրիմ» դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ անցկացվող «Հաջողակ փոխանցում» ակցիայի արդյունքները:

Ակցիային մասնակցել են այն անձինք, ովքեր նշված ժամանակահատվածում ուղակել և/կամ ստացել են «Յունիստրիմ» համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով առնվազն 3 դրամական փոխանցում՝ նվազագույնը 1 000 ԱՄՆ դոլարին ( կամ եվրոյին, ՌԴ ռուբլուն) համարժեք ՀՀ ԿԲ փոխարժեքով ՀՀ դրամ:

Հաղորդման համաձայն, «Յունիստրիմ» համարգի միջոցով` քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 հաճախորդների միջև կայացավ արժեքավոր մրցանակների խաղարկություն, որի արդյունքում հայտարարվեց 5 հաղթող, որոնք ստացան 5 ավիատոմս (երկկողմանի ուղղությամբ) դեպի այն քաղաքներ, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդների` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը։

Խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին`Արմինե Հովսեփյանը (ավիատոմս - Մոսկվա), Ցոլվարդ Գևորգյանը (ավիատոմս - Մոսկվա), Լիանա Գևորգյանը (ավիատոմս - Լյուբերցի), Տաթևիկ Շախտանյան (ավիատոմս - Մոսկվա),
Ռիմա Նավասարդյան (ավիատոմս - Տաշկենտ)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին կատարել և ստանալ դրամային փոխանցումներ արագ և ապահով, օգտվելով դրամային փոխանցումների տարբեր համակարգերից»,– նշվում է հաղորդման մեջ։

Հաճախորդները կարող են կատարել և ստանալ դրամային փոխանցումներ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլև օգտվելով VTB Transfer ծառայությունից, որի շնորհիվ հնարավոր է ստանալ դրամային փոխանցման գումարը՝ առանց Բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել 87-87 հեռախոսահամարին, նշել անձնական տվյալները, և հաշված րոպեների ընթացքում դրամային փոխանցումը կհաշվեգրվի հաճախորդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտային հաշվին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև