04.12.2015 16:39
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացվող Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքը խթանող մոտիվացիոն ծրագրի 2-րդ փուլը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Ծրագրում մասնակցում էին բանկային քարտերի վաճառք իրականացնող աշխատակակիցները: ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը հերթական անգամ խրախուսեց այն աշխատակիցներին, ովքեր առավել ակտիվ էին մասնակցում աշխտանքային գործընթացին, հասնելով լավագույն արդյունքների:
«Ակցիայի շրջանակներում բանկի այն աշխատակիցները, ովքեր 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացան բոնուսային պարգևատրում, իսկ 20 աշխատակիցներ, ովքեր ցուցաբերել են քարտերի վաճառքի լավագույն արդյունք, մասնակցեցին խաղարկության: Դրամային մրցանակի շահող դարձավ “Ապարան” մասնաճյուղի ֆինանսական խորհրդատու Մխիթար Մխիթարյանը:
MasterCard բանկային քարտերի վաճառքը խթանող ծրագիրն իրականացվել է երկու փուլով՝ սկսած 2015 թ. մայիսից»,-ասված է հաղորդագրությունում:
Յուրանքանչյուր փուլի ավարտին լավագույն աշխատակիցները պարգևատրվել են, կայացել է մրցանակների խաղարկություն:
Խթանող ծրագրի արդյունքում Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքը զգալիորեն աճել է:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան բանկը պարբերաբար անցկացնում է նմանատիպ խթանող ծրագրեր, որոնց շնորհիվ աճում են Բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունները և մոտիվացիան: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերներին, ովքեր ոչ միայն մասնագիտորեն կատարում են իրենց պարտականությունները, այլև նախաձեռնող են և նպատակասլաց: ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացումը անհնարին կլիներ առանց միասնական կոլեկտիվի, որը ձգտում է լավագույն արդյունքների: Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս իրականացված աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ»:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: