ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին է միանում ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստանը)

08.12.2015 13:58
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին է միանում ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստանը)

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջև ստորագրվեց երկու բանկերի միացման հուշագիր`  ԲՏԱ ԲԱՆԿ (Հայաստանը) ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Համաձայն հաղորդագրության, ԲՏԱ (Հայաստան) ԲԱՆԿ -ում ավարտվել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից անցկացվող ֆինանսական և իրավական աուդիտը:

«Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ և ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները»-ասված է հաղորդագրությունում:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն  գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետերերն են` EBRD`20%, Սարիբեկ Սուքիասյան` 22.6%, Խաչատուր Սուքիասյան` 19.5%, Ռոբերտ Սուքիասյան` 15.3%: Սեպտեմբերի վերջին ակտիվները կազմում են 99,5 միլիարդ դրամ (տարվա սկզբից աճ 8,27%), պարտավորությունները` 88,6 մլրդ. դրամ (աճ9,61%), կապիտալը 10,9 մլրդ. դրամ (անկում 1,51%);Բանկը 9 ամիսներն ամփոփել է 199,9 մլն. դրամ եկամուտով:

«ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991 թվականին` լինելով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ: Բանկը բանկային գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տրամադրած թիվ 31 արտոնագրի հիման վրա: Բանկի բաժնետերերն են` ԲՏԱ Բանկ (Ղազախստան)` 65.2%, ZRL Beteilingungs (Ավստրիա)` 31.1%, “PSC AMK-Invest” LLC`3,7%: Սեպտեմբերի վերջին ակտիվները կազմում են 14,4 միլիարդ դրամ (ankwum 11,9%), պարտավորությունները` 9 մլրդ. դրամ (անկում 16,9%), կապիտալը 5,4 մլրդ. դրամ;Բանկը 9 ամիսներն ամփոփել է 1,8 մլն. դրամ վնասով ($1 – 484,44 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև