Դրամային կարճաժամկետ վարկերը Հայաստանում հոկտեմբերին էժանացել են 1,34 տ.կ.–ով` հասնելով 16,54%–ի

08.12.2015 17:01
Դրամային կարճաժամկետ վարկերը Հայաստանում հոկտեմբերին էժանացել են 1,34 տ.կ.–ով` հասնելով 16,54%–ի

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կարճաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքները 2015 թ.–ի հոկտեմբերին նվազել են 1,34 տոկոսային կետով` կազմելով 16,54 տոկոս։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ–ի տվյալները։

ԿԲ տվյալների համաձայն` կարճաժամկետ դոլարային վարկերի տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 0,21 տոկոսային կետով` հասնելով 10,49 տոկոսի։

Երկարաժամկետ դրամային վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 1,82 տոկոսային կետով` հասնելով 18,36 տոկոսի, իսկ դոլարային վարկերը նվազել են 0,62 տոկոսային կետով` հասնելով 10,61 տոկոսի։

Հարկ է նշել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2015 թ.–ի օգոստոսի 11–ից մինչև նոյեմբերի 10–ը կազմել է 10,25 տոկոս, իսկ այսօրվա դրությամբ այն նվազեցվել է` հասնելով 9,75 տոկոսի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև