Հայաստանում 12–ամսյա գնաճը նոյեմբերին կազմել է 1,2%

08.12.2015 17:21
Հայաստանում 12–ամսյա գնաճը նոյեմբերին կազմել է 1,2%

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սպառողական գները 2015 թ.–ի նոյեմբերին,  նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ավելացել են 1,2 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Պարենային ապրանքների ցուցիչը (այդ թվում` ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) 2015 թ.–ի նոյեմբերին, 2014 թ.–ի նոյեմբերի համեմատ,, կազմել է 98.7 տոկոս, ոչ պարենային ապրանքների ցուցիչը` 104.5 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները` 101,9 տոկոս։

2015թ.–ի հունվար–նոյեմբերին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 4,1 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքները գներն ավելացել են 3,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 5,8 տոկոսով, իսկ ծառայությունները` 2,9 տոկոսով։

Միաժամանակ սպառողական շուկայում 2015թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 0,6 տոկոսի գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների 1,7տոկոսանոց ավելացմամբ։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև