08.12.2015 19:44
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քիչ առաջ անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են կատարել Երևանում, հաղորդում է shamshyan.com կայքը։
Կայքի հաղորդմամբ` մարզական գլխարկով տղամարդը ներս է մտել Կոմիտասում գտնվող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ և այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ: Այդ ամենը տևել է մի քանի վայրկյաններ։
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները` վարչության պետի տեղակալ Սարգիս Մարտիրոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ք.ր օր.-ի 175 հոդ 3-րդ մասին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանություննքու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: