Հայաստանում դրամային ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին ավելացել են միջինը 1,1%–ով

09.12.2015 14:10
Հայաստանում դրամային ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին ավելացել են միջինը 1,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կարճաժամկետ և երկարաժամկետ դրամային ավանդների տոկոսադրույքները 2015 թ.–ի հոկտեմբերին ավելացել են միջինը 1,1 տոկոսով` հասնելով 14,8 տոկոսի։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

ԿԲ տվյալներով` դրամային կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքները հոկտեմբերին ավելացել են 1,16 տոկոսով` հասնելով 15,22 տոկոսի, իսկ դոլարայինները նվազել են 0,23 տ.կ.–ով` հասնելով 5,71 տոկոսի։

Միաժամանակ երկարաժամկետ դրամային ավանդների տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 1 տ.կ.–ով` հասնելով 14,43 տոկոսի, իսկ դոլարայինները նվազել են 0,6 տ.կ.–ով` հասնելով 7,97 տոկոսի։

Հարկ է նշել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2015 թ.–ի օգոստոսի 11–ից մինչև նոյեմբերի 10–ը կազմել է 10,25 տոկոս, իսկ այսօրվա դրությամբ այն նվազեցվել է` հասնելով 9,75 տոկոսի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև