ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է նոր ծառայություն «Բեստ» վճարային համակարգի միջոցով

10.12.2015 14:53
ՎՏԲ-Հայաստան  բանկը գործարկել է նոր ծառայություն  «Բեստ» վճարային համակարգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան բանկը  «Բեստ» վճարային համակարգի հետ համատեղ դրմական փոխանցումների շուկայում գործարկում է նոր ծառայություն, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Այսուհետ, դրամական փոխանցումներ ստանալու համար գործող 2 եղանակներից (ինտերնետ տիրույթում և տեղեկատվական կենտրոնի միջոցով) բացի, հաճախորները կարող են ստանալ փոխանցումներ իրենց բանկային քարտին:

«Ծառայությունից օգտվելու համար փոխանցում ստացողին՝ ՎՏԲ-Հայաստան բանկի VISA կամ MasterCard քարտապանին, անհրաժեշտ է նախապես տեղեկացնել դրամային փոխանցում կատարողին իր քարտի վերջին 4 նիշերը և անձնագրի համարի վերջին 5 նիշերը: Փոխանցում կատարելիս փոխանցողը պետք է հայտնի վերը նշված տվյալները և տեղեկացնի, որ փոխանցումը կատարվում է ՎՏԲ-Հայաստան բանկ: Այս եղանակով կատարված դրամային փոխանցումը ավտոմատ կերպով հաշվեգրվում է ՎՏԲ-Հայաստան բանկի քարտին»,-ասված է հաղորդագրությունում:

Փոխանցումը հաշվեգրվում է այն արժույթով, որով որ կատարվել է փոխանցումը (այսինքն, եթե փոխանցումը կատարվել է ռուսական ռուբլով, իսկ գործող քարտին ամրացված են 3 տեսակի հաշիվներ՝ AMD/USD/ RUB, ապա գումարը փոխանցվում է ռուբլով հաշվին): Այն դեպքում, երբ նույն արժույթը բացակայում է, գումարը փոխարկվում է տվյալ հաշիվների համար առաջնային արժույթի:
Ծառայությունն անվճար է, փոխանցողից գանձվում է միայն միջնորդավճար “Բեստ” վճարային համակարգի միջոցով փոխանցում կատարելու համար: Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում:

«Ավելի մանրամասն տեղեկատվություն տվյալ ծառայության մասին  կարող եք ստանալ, զանգահարելով ՎՏԲ-Հայաստնա բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի 67 մասնաճյուղերից մեկը»,-նշված է հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև