Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր կլինի իրականացնել 24/7 ռեժմով նաեվ ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով

11.12.2015 13:16
Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր կլինի իրականացնել 24/7 ռեժմով նաեվ ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց Հայաստանում ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձինք կկարողանան վճարումներ իրականացնել ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով։

Վճարումները կիրականացվեն ՎՏԲ-Հայաստան բանկի 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև հեռահար մուտքի հնարավորության շնորհիվ։
24/7 տարբերակով վճարումներ իրականացնելու համար «Ռոստելեկոմի» բաժանորդները կկարողանան օգտվել Երևանում և մարզերում, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում տեղակայված TelCell արագ վճարային համակարգերից։

«Ռոստելեկոմը», հոգ տանելով իր բաժանորդների ժամանակի և հարմարավետության մասին, իր IP հեռախոսակապի, Ինտերնետ և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս առաջարկում է օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան բանկի «Ինտերնետ բանկ» ծառայությունից, որը հասանելի է օրվա ցանկացած ժամի աշխարհի յուրաքանչյուր ծայրից։ Բացի այդ, ամեն ամիս Բանկ այցելություններից խուսափելու համար հաճախորդները կարող են նախապես Բանկ ներկայացնել հայտ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց իրենց բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականով։

«Ռոստելեկոմը» մշտապես հոգ է տանում իր բաժանորդների մասին՝ ներկայացնելով վճարման ամենատարբեր հնարավարություններն օրվա ցանկացած ժամանակահատվածի համար։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ «Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։ Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև