«Յունիբանկը» ծրագրում է Տվյալների մշակման նորագույն կենտրոն գործարկել 2016թ.–ի փետրվար–մարտին

15.12.2015 18:22
«Յունիբանկը» ծրագրում է Տվյալների մշակման նորագույն կենտրոն գործարկել 2016թ.–ի փետրվար–մարտին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ–ն ավարտել է Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը, որը հիմնվում է Huawei հեռահաղորդակցությունների ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի համալիր որոշման վրա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ներկայում «Յունիբանկը» թետսային փորձարկումներ է կատարում` ՏՄԿ–ի գործարկումը ծրագրված է 2016 թվականի փետրվար–մարտին։
Կենտրոնն իրենից ներկայացնում է տեղեկատվական ունիվերսալ ենթակառուցվածք, որն առանձնանում է բարձր հուսալիությամբ և տեղեկատվության բարձր պաշտպանվածությամբ։

«Յունիբանկի» ՏՄԿ–ն նախատեսված է սերվերային և հաղորդակցային սարքավորումների տեղադրման համար և ընդունակ է պահել և մշակել բանկային տեղեկատվության մեծ  ծավալներ։ Նախագծի իրագործման ընթացքում օգտագործվել են տեխնիկական լուծումներ և տեխնոլոգիաներ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը բացառում է բանկի տեղեկատվական համակարգերի աշխատանքի ցանկացած խախտումներ էներգամակատարարման խափանման դեպքում։ Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից և ինքնավար աշխատանք են ապահովում։

ՏՄԿ–ի ստեղծումն անցնում է մի քանի փուլով և զգալի ներդրումներ է պահանջում բանկից։ «Յունիբանկի» ՏՄԿ–ն օժտված է բարձր վերադարձելիությամբ և շարժականությամբ, և ֆորսմաժորային իրավիճակներում հեշտությամբ կարող է տեղավորվել ստանդարտ ծովային կոնտեյներում և տեղափոխվել բանկի համար ցանկացած հարմար վայր։

Ինչպես նշեց Վարչության նախագահի տեղակալ, «Յունիբանկի» օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը, բանկը միշտ ակտիվ ներդրումներ է կատարել ՏՏ–ում բիզնեսի ծավալների ավելացմանը համապատասխան։

«Մանրածախ ուղղության դինամիկ զարագցումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորագույն ծառայությունների և լուծումների ներդրումը հանգեցնում են հզորությունների ավելացման և ՏՏ ենթակառուցվածքի կայուն աշխատանքի ապահովման բոլոր բիզնես–գործընթացներում։ Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների պահման բացարձակ հուսալիության և անվտանգության հարցում։ Հենց այդ պատճառով էլ մենք որոշել ենք իրագործել տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման նախագիծը, որը կոչված է ապահովելու մեծ ծավալների տեղեկության հուսալի պահպանում և մշակում»,– ասաց նա։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135.3 մլրդ դրամ, կապիտալը` 20.7 մլրդ դրամ, վարկային ավանդները` 107.6 մլրդ դրամ։ Բանկի եկամուտն ինն ամիսներին կազմել է 762.3 մլն դրամ ($1- 484,22 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև