«Յանդեքս.Փողերը» սեփական պլաստիկ քարտերը կթողարկի

16.12.2015 15:40
«Յանդեքս.Փողերը» սեփական պլաստիկ քարտերը կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Յանդեքս.Փողեր» էլեկտրոնային վճարային համակարգը MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերի թողարկման արտոնագիր է ստացել։ Համակարգը մտադիր է սկսել սեփական քարտերի թողարկում, «Ինտերֆաքսին» են հայտնել «Յանդեքս.Փողեր»–ի մամուլի ծառայությունից։

Կթողարկվեն մի քանի տեսակի քարտեր։ «Մենք կթողարկենք անվանական քարտեր (դրանց պատվերը կկատարվի մեր դրամապանակում, իսկ առաքումը` փոստով), ոչ անվանական քարտեր (կարելի կլինի ստանալ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Նիժնի Նովգորոդի մեր գրասենյակներից), վիրտուալ քարտեր։ Նաև մտադիր ենք հետագայում համաապրանքանիշային նախագծեր իրագործել։ Բոլոր քարտերը կունենան World պրեմիում կարգավիճակ»,– ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ինչպես պարզաբանում է «Կոմերսանտ» թերթը, սեփական թողարկումը թույլ կտա օգտատերերին արտասահմանյան խանութներում վճարումների ժամանակ արտարժույթի փոխանակման դեպքում ընդհանուր առմամբ անցնել ավելի շահավետ փոխարժեքի։ Հաշվարկները կանցկացվեն MasterCard–ի փոխարժեքով ռուբլիներով, մինչդեռ ավելի վաղ եղել է դոլարով, հայտնում են «Յանդեքս. Փողեր»–ից։

Միաժամանակ, Տինկոֆ բանկի հետ «Յանդեքս.Փողեր»–ի արդեն գործող համաապրանքանիշային նախագիծը ծրագրում է պահպանել նախկինում թողարկված բոլոր քարտերի աշխատանքի հնարավորությունը մինչև ժամկետի լրանալը։ Բանկի հետ նոր քարտերի թողարկումը կտևի մինչև 2013 թվականը։ Ներկայում բանկն ու վճարային համակարգն ունեն շուրջ 400 հազար պլաստիկ և 10 մլն վիրտուալ համաապրանքանիշային քարտեր։

«Յանդեքս.Փողեր» ՈԱԿ–ն էլեկտրոնային վճարային համակարգ է, որն ապահովում է ֆինանսական հաշվարկների անցկացում իր մասնակիցների միջև իրական ժամանակի ռեժիմով և նախատեսված է էլեկտրոնային առևտրի համար։ 2013 թվականին Ռուսաստանի Սբերբանկը գնել է «Յանդեքս.Փողեր»–ի կանոնադիր կապիտալի 75 տոկոսը, «Յանդեքսը» պահպանել է բլոկփաթեթը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև