ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 110,8 մլն դոլար

21.12.2015 11:24
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 110,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 14–18–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 110,8 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 482,39 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 10,2 մլն եվրո և մոտ 1,2  մլրդ ռուբլի` 1€ դիմաց 524,01 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,81 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 123,3 մլն դոլար, 10,8 մլն եվրո և մոտ 593,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 484,2 դրամ, 531,12 դրամ և 6,92 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, դեկտեմբերի 7–13–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 51,6 մլրդ դրամ, դոլարայինը` 54,4 մլն դոլար ($1 – 481,04 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև