ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդնում է տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության օնլայն դիտման և վճարման ծրագիր

22.12.2015 11:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդնում է տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության օնլայն դիտման և վճարման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդնում է տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտավորության օնլայն դիտման և վճարման ծրագիր, հաղորդում է բանկի  մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, ավելի դյուրին է դարձնում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման համար անհրաժեշտ վճարների ընդունման գործընթացը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսուհետև, Երևանում քաղաքում գրանցված ավտոմեքենա ունեցող ֆիզիկական անձիք կարող են կատարել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության վճարները՝ առանց վերջինիս գույքահարկի պարտավորության մասին տեղեկանքը բանկ ներկայացնելու:

Փոխարենը հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկ մեկ այցելությամբ կարող է հաշված վայրկյանների ընթացքում ճշտել տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորության չափը, վճարել այն օնլայն ռեժիմում, որից հետո կատարել տեխնիկական զննության վճարումը և ստանալ տեխնիկական զննման կտրոնը:

Տվյալ ծառայության գլխավոր առավելություններն են. հաճախորդը խնայում է իր ժամանակն ու ջանքերը, կատարելով բոլոր վերը նշված գործողությունները մեկ վայրում շատ կարճ ժամանակի ընթացքում, ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերում, այսինքն՝ ամենուրեք:

Ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև