Հայկական դրամը համեմատաբար կայուն է տարածաշրջանի երկրների արժույթների համեմատ

23.12.2015 13:52
Հայկական դրամը համեմատաբար կայուն է տարածաշրջանի երկրների արժույթների համեմատ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը համեմատաբար կայուն է տարածաշրջանի երկրների արժույթների համեմատ, լրագրողներին ասաց Համաշխարհայն բանկի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

«Ի տարբերություն շատ երկրների, այդ թվում, տարածաշրջանի երկրների, հայկական ազգային արժույթը կայունություն է դրսևորում, ինչի մասին օրեր առաջ ասել եմ նույնիսկ իմ Twitter–ում»,– ասել է Բեյլին։

Նախօրեին Լորա Բեյլին իր Twitter–ում գրել էր. «ուզում եմ հիշեցնեմ, որ հայկական դրամն այդքան էլ թույլ չի փոփոխվող աշխարհում»` իր գրառման տակ դնելով Bloomberg–ի` ասիական արժութային շուկայում իրավիճակի ուսումնասիրության հղումը։

Տարեսկզբից հայկական դրամը ոչ միանշանակ միտում է դրսևորել, մեկ ապրանալով, մեկ կրկին արժեզրկվելով։ Սակայն, ընդհանուր առմամբ, արժութային շուկայի տատանումները չափավոր էին, մասնավորապես, հունվարին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.3 դրամ, փետրվարին` 478.39 դրամ, մարտին` 477.65 դրամ, ապրիլին` 474.73 դրամ, մայիսին` 477.65 դրամ, հունիսին` 475.12 դրամ, հուլիսին` 477.33 դրամ, օգոստոսին` 479.8 դրամ մեկ դոլարի դիմաց, սեպտեմբերին` 481.07 դրամ, հոկտեմբերին` 472.5 դրամ։

2015 թվականի նոյեմբերին 2014 թվականի նոյեմբերի համեմատ հայկական դրամն արժեզրկվել է 14.2 տոկոսով, ինչւ ԵՏՄ երկրներում ամենացածր ցուցանիշն է։ ($1 – 478,97 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև