24.12.2015 15:54
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի հրամանագրով Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ԿԲ խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Այս մասին հրամանագիրը Հայաստանի նախագահը ստորագրել դեկտեմբերի 24-ին:
Հաղորդագրության համաձայն, Վախթանգ Աբրահամյանին Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ է նշանակվել վեց տարի ժամկետով, միաժամանակ դադարեցվել է նրա՝ ԿԲ խորհրդի անդամի լիազորությունները:
Մեկ այլ հրամանագրով Արկադի Խաչատրյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:
Արմենակ Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: