Moody's–ը հաստատել է Յունիբանկի վարկանիշը. կանխատեսումը` կայուն

24.12.2015 18:58
Moody's–ը հաստատել է Յունիբանկի վարկանիշը. կանխատեսումը` կայուն

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել է Յունիբանկի բանկային ավանդների В2/NP, բազային վարկային գնահատականի b3, կոնտրագենտի ռիսկի գնահատականի B1(cr)/NP(cr) վարկանիշները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, բոլոր վարկանիշների գծով կանխատեսումը մնացել է անփոփոխ` կայուն:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, այսօր Յունիբանկը հայաստանյան ամենապահանջված բանկերից մեկն է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների համալիր փաթեթ: Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է:

2015 թվականի հոկտեմբերի 30–ի դրությամբ, սպառողական վարկավորման ծավալներով Յունիբանկն առաջատարների թվում է: Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցում է 51 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 50.7%-ը:

Սպառողական վարկերի քանակը գերազանցում է 172 000-ը: POS վարկավորման ծավալով Յունիբանկի մասնաբաժինը շուկայում կազմում է ավելի քան 24%, իսկ քանակով` 26%:

Յունիբանկը մշտապես առանձնացել է նաև նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, նորարարական բանկ:

Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում:

«Այդ նպատակով Յունիբանկը ձեռնամուխ եղավ վյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով»,– ասվում է հաղորդագրությունում։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 156 մլրդ դրամ, պարտավորությունները` 135.3 մլրդ դրամ, կապիտալը` 20.7 մլրդ դրամ, վարկային ավանդները` 107.6 մլրդ դրամ։   -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև