Դոլարը տատանվում է արտարժույթի նկատմամբ ԱՄՆ ՊԴԾ–ի որոշման ֆոնին

28.12.2015 12:52
Դոլարը տատանվում է արտարժույթի նկատմամբ ԱՄՆ ՊԴԾ–ի որոշման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների նկատմամբ տատանվում է` կորցնելով իր բարձր դիրքերը ԱՄՆ ՊԴԾ–ի` տոկոսադրույքի բարձրացման մասին որոշման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Երևանում ժամը 09։15–ի դրությամբ դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ վեց հիմնական առևտրային գործընկեր երկրների արտարժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0,01 տոկոսով` հասնելով 97,87 կետի։ Ավելի վաղ ցուցիչը գրանցել էր 0,01 տոկոսի աճ` հասնելով 97,89 կետի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը ևս աճել է` 120,25 իենից հասնելով 120,48 իենի։ Դոլարի փոխարժեքը նվազել է` 1,0978 դոլարից հասնելով 1,0974 դոլարի։ Ավելի վաղ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը աճել է` հասնելով եվրոյի դիմաց 1,0981 դոլարի։

ՊԴԾ–ի տոկոսադրույքի բարձրացման սպասումները, ինչպես նաև ՊԴԾ–ի որոշումը հանգեցրեց ԱՄՆ դոլարի դիրքերի զգալի ամրապնդման։ Սակայն հիմա արդեն ներդրողների ուշադրության կենտրոնում է 2016 թ.–ին տոկոսադրույքի հետագա բարձրացումը։

Այս ֆոնին ներդրողներն ուշադրություն են դարձնում տոկոսադրույքի հետագա բարձրացման հեռանկարներին։ Միաժամանակ շուկան մտահոգված է ԱՄՆ–ում դրամավարկային քաղաքականության հետագա կարգավորման տեմպերի կապակցությամբ` ակնկալելով, որ այն չափազանց դանդաղ կլինի։ Վերլուծաբաններն ավելի շատ համակարծիք են, որ կարգավորիչը հերթական անգամ կբարձրացնի տոկոսադրույքը 2016 թ.–ի ապրիլից ոչ շուտ։

«Շուկան ակնկալում է, որ բարձրացումն ագրեսիվ չի լինի, և դա իսկապես ազդում է դոլարի վրա», – Bloomberg գործակալությանը նշել է Mizuho Bank Ltd.–ի արժութային շուկաների գծով ռազմավար Սիրին Հարաջլին (Sireen Harajli)։

Շուկայի դինամիկայի վրա շարունակում է ազդել Սուրբ ծննդյան տոներից հետո գրանցված առուվաճառքի ցածր ծավալը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև