Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

28.12.2015 17:35
Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Gallup International Association ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով, ՎՏԲ-ն Հայաստանում ամենաճանաչելի բրենդն է, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

2015 թ. նոյեմբերին Հայաստանի ողջ տարածքում 1,106 տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների միջև անցկացվեց հարցում: Հարցվողները ընտրվել են պատահական ընտրության սկզբունքով և որպես մեթոդ է ընտրվել face to face հարցազրույցը:

«Հարցման արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հայաստանյան բանկերի շարքում և զբաղեցնում է 1-ին տեղը 57% բրենդի ճանաչելիության աստիճանով:  Բանկը նաև առաջատար է ճանաչվել շուկայում տրամադրվող ծառայությունների որակով՝ հարցվողների 26%-ը անվանեցին ՎՏԲ-Հայաստան Բանկը լավագույնը այս բնագավառում»,-ասված է հաղորդագրությունում:

Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանձնեց «Հայաստանի լավագույն բանկ 2015» դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևին:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է.- «ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն 2-րդ անգամ ճանաչվում է լավագույն բանկ Հայաստանում Gallup International Association հարցման արդյունքում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի բնակչությունը բանկ ընտրելիս առաջնորդվում է ոչ միայն  տրամադրվող ծառայությունների շարքով և սպասարկման որակով, այլև բանկի կայունությամբ և ընտրում է ՎՏԲ միջազգային ֆինանսական խումբը: Շնորհակալություն եմ հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակազմին, որի նպատակն է մասնագիտական որակների բարձրացումը, դրված նպատակների կատարումը և արդյունավետությունը: Շնորհակալւթյուն եմ հայտնում նաև մեր հաճախորդներին և հարցման մասնակիցներին վստահության համար: Մենք կշարունակենք մնալ առաջատարի դիրքում և արդարացնել հաճախորդների սպասելիքները»:

Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյան. «Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին և ղեկավարությանը Բանկի գործունեության արժանի գնահատականով: ՎՏԲ-Հայաստանի Բանկը զբաղեցնում է բարձր դիրք շուկայում, վայելելով ոչ միայն գործընկերների և հաճախորդների, այլև բնակչության վստահությունը: Մաղթում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկին նորանոր նվաճումներ»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև