Հայաստանի ընդհանուր պետական պարտքը նոյեմբերին նվազել է 0.3 տոկոսով` կազմելով 4 813,4 մլն դոլար

08.01.2016 15:29
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը նոյեմբերին նվազել է 0.3 տոկոսով` կազմելով 4 813,4   մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 813,4 մլն դոլար`ամսվա ընթացքում նվազելով 0,3 տոկոսով կամ 13,5 մլն., հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ տարեսկզբից Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ավելացել է 8,4 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` հանրապետության արտաքին պետական պարտքը նոյեմբերի վերջին կազմել է 4 061,8 մլն դոլար` հաշվետու ամսվա համեմատ նվազելով մեկ տոկոսով։

Արտաքին պարտքի մոտ 3 578, 8 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որը նվազել է 1,3 տոկոսով։ Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 482,9 մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ ԿԲ–ի պարտքին (աճ 1,2 տոկոս).

Հայաստանի ներքին պարտքը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 751,5 մլն դոլար` աճելով 4 տոկոսով։ Միաժամանակ մոտ 651.6 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 97,9 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև