Հայաստանի փողի բազան նոյեմբերին ավելացել է 1,2%–ով` հասնելով 844,1 մլրդ դրամի

11.01.2016 13:58
Հայաստանի փողի բազան նոյեմբերին ավելացել է 1,2%–ով` հասնելով 844,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ավելացել է 1,2 տոկոսով` կազմելով շուրջ 844,1 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկը նոյեմբերի վերջին կազմել է ավելի քան 379,9 մլրդ դրամ` հոկտեմբերին գրանցված 376,7 մլրդ դրամի դիմաց։

Թղթակցական դրամային հաշիվները կազմել են շուրջ 297,6 մլրդ դրամ` հոկտեմբերի վերջի մոտ 308,6 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` 152,8 մլրդ դրամ` հոկտեմբերի վերջի 156,5  մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2015 թվականի նոյեմբերի վերջին կազմել են ավելի քան 406,3 մլրդ դրամ` հոկտեմբերի համեմատ նվազելով 2,6 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 437,8 մլրդ դրամ` հոկտեմբերի վերջին գրանցված 417,1 մլրդ դրամի դիմաց։ ($1- 484,68 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև