Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին

12.01.2016 14:00
Դատարանը կալանավորեց «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարչին

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. «Մուսալեռ» ռեստորանային համալիրում տղամարդու սպանության գործով կասկածվող «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանը  դատարանի որոշմամբ  երկու ամսով կալանավորվել է, հայտնում է shamshyan.com կայքը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 6–ին ժամը 00:40–ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևան–Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում։ Կրակոցների հետևանքով մահացել է մեկ մարդ և ևս մեկը` վիրավորվել է:

Մեկ մարդ է մահացել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով>>

Կայքի տեղեկացմամբ, հունվարի 11-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի ոստիկանություն էր մեղայականով ներկայացել «Անելիք» բանկի Վաղարշապատի մասնաճյուղի կառավարիչ, 43-ամյա Արմեն Պառավյանը:

Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանային համալիրում երիտասարդի սպանության և Տարոնիկի գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու փաստով հարուցված քրեական գործում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև