Հայաստանի առևտրային բանկերի դրամային ավանդները նվազել են 2,1%–ով, իսկ դոլարայիններն ավելացել են 2,8%–ով

13.01.2016 13:56
Հայաստանի առևտրային բանկերի դրամային ավանդները նվազել են 2,1%–ով, իսկ դոլարայիններն ավելացել են 2,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի դրամային ավանդները 2015 թ.–ի նոյեմբերին մեկ ամսվա ընթացքում նվազել են 2,1%–ով` հասնելով 509,5 մլրդ դրամի, իսկ դոլարայիններն ավելացել են 2,8 %–ով` հասնելով 944,6 մլրդ դրամի։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների համախառն ավանդներում դոլարային ավանդների տեսակարար կշիռը կազմում է 64,9 տոկոս։

Ըստ ԿԲ–ի` հայկական բանկերում ռեզիդենտների համախառն ավանդները 2015 թ.–ի նոյեմբերին կազմել են 1 454,1 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 1 տոկոսով։ Միաժամանակ ցպահանջ ավանդները նվազել են 2 տոկոսով` հասնելով 431,2 մլրդ դրամի, իսկ ժամկետային ավանդներն ավելացել են 2,4 տոկոսով` հասնելով 1 022,8 մլրդ դրամի։

2015 թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում համախառն ավանդները կազմել են 1 882,9 մլրդ դրամ` ավելանալով 1,5 տոկոսով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև