«Յունիբանկ» ԲԲԸ-ն նախատեսում է ցուցակել բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ի B հարթակում

13.01.2016 14:51
«Յունիբանկ» ԲԲԸ-ն նախատեսում է ցուցակել բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ի B հարթակում

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր կողմից թողարկված անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Գործընթացը հնարավորություն կտա սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում:

«Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և նախատեսում է ցուցակել դրանք B հարթակում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%:

2015թ.-ի դեկտեմբերի 24-ին «Յունիբանկը» հաջողությամբ ավարտեց սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Արդյունքում կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված էր «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ:

2015թ.-ին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը բանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: 2015թ.-ի դեկտեմբերին Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև