ՎՏԲ–Հայաստան Բանկի հաշիվների համալրում և վարկերի մարում` Easy Pay и S Pay տերմինալների միջոցով

15.01.2016 17:13
ՎՏԲ–Հայաստան Բանկի հաշիվների համալրում և վարկերի մարում` Easy Pay и S Pay տերմինալների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց հաշիվներն ու մարել վարկեր Easy Pay и S Pay տերմինալների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բաձրացման ուղղությամբ և, հոգալով իր Հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, կատարում է հերթական քայլը Հաճախորդի կողմից իրականացվող վճարային գործարքները առավել արագ և հարմար դարձնելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի ժամանակի իրական ռեժիմում կատարել իրենց բանկային/քարտային, ավանդային հաշիվների համալրումներն ու վարկերի մարումները Easy Pay և S Pay վճարային տերմինալների միջոցով:

Վճարումները հասանելի են 24/7 ռեժիմում` փողոցներում տեղադրված 200 S Pay տերմինալների և Easy Pay 290 տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Հաղորդագրության համաձայն` համալրման նվազագույն գումարը կազմում է 1,300 ՀՀ դրամ, առավելագույնը` 60 000 դրամ։ Մինչև 1,300 ՀՀ դրամ մուտքագրում կատարելու դեպքում գումարն ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին։

Բացի այդ, յուրաքանչյուր վճարման միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ։ Միաժամանակ, հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավելի գործարքներ` յուրաքանչյուրը 60,000 ՀՀ դրամ սահմանաչափով:

Համալրված գումարները հաշվին հասանելի են դառնում/փաստացի իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում. երկուշաբթիից-ուրբաթ 09:00-ից մինչև 19:00-ն; շաբաթ օրը` 09:00-ից մինչև 18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխարկումն իրականացվում է գործարքի հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«Easy Pay» ՍՊԸ–ն արտոնագիր է ստացել (թիվ 17) 2014 թ.–ի նոյեմբերի 4–ին ՀՀ ԿԲ N 298A որոշմամբ` որպես վճարահաշվարկային կազմակերպություն։

«Easy Pay» ՍՊԸ–ն տեղադրել է ավելի քան 140 վճարային տերմինալներ Անձնագրերի և վիզաների վարչության, ՀՀ ոստիկանության բաժանմունքներում, Կադաստրի պետական կոմիտեի ծառայության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բաժիններում։

Տեղադրվել է ավելի քան 150 տերմինալներ հասարակական վայրերում` «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում, «Ռոստելեկոմի» մասնաճյուղերում, «Տիտան» սուպերմարկետներում, «Էլիտ Գրուպ» շենքում, «Պիացցա Գրանդե» բիզնես–կենտրոնում և այլուր։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև