20.01.2016 16:30
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՊՊԱ–ի գծով ապահովագրական հատվածի վնասի ցուցանիշը 2015 թ.–ի դեկտեմբերին կազմել է 53 տոկոս` նույն տարվա նոյեմբերի համեմատ ավելանալով 1 տոկոսով, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում։
Միաժամանակ Հայաստանում ԱՊՊԱ–ի գծով ապահովագրական հատվածի վնասի ցուցանիշը 2014թ.–ին կազմել է 60 տոկոս։
Հայաստանում ԱՊՊԱ–ի գծով վնասի թույլատրելի մակարդակը 75–78 տոկոս է` 22–25 տոկոս ծանրաբեռնվածության մակարդակի դեպքում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որը գտնվում է ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկի հիմքում։
2015 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 457 878 տրանսպորտային միջոց, ինչը 12 229–ով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից։
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը գործում է Հայաստանում 2011 թ.–ի հունվարի 1–ից։
Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006 թ.–ի հունվարի 1–ից իրականացնում է ՀՀ ԿԲ–ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։
Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է վեց ընկերություն։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: