Մոսկվայի բորսայում ռուբլու փոխարժեքը 4%-ով ընկել է

21.01.2016 12:21
Մոսկվայի բորսայում ռուբլու փոխարժեքը 4%-ով ընկել է

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը 1998 թվականից հետո առաջին անգամ անցել է 84 ռուբլու սահմանագիծը, հասնելով առավելագույնին 84,81 ռուբլու, որը 3,41 ռուբլի, կամ 4,19 տոկոս բարձր է երեկվա գործարքների փակման մակարդակից, հայտնում է РБК-ն

Եվրոյի փոխարժեքն աճել է 3 ռուբլով:  Եվրոպական միասնական արժույթի առավելագույն արժեքը բարձրացել է մինչև  92,555 ռուբլի, որը 4.4 տոկոսով բարձր է նախորդ գործարքների փակման պահիվ: Ինչևէ, եվրոն դեռ իր պատմական առավելագույն սահմանին չի հասել` 2014 թվականի դեկտեմբերի 16-ին եվրոն հասել էր 100, 74 ռուբլու:

Դոլարի պաշտոնական փոխարժեքը 2016 թվականի հունվարի 21-ին  79,4614 ռուբլի է, իսկ եվրոն` 87,0314  ռուբլի:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև