Հայաստանի արտարժույթի շուկան բավականին կայուն է. տնտեսագետ

21.01.2016 15:39
Հայաստանի արտարժույթի շուկան բավականին կայուն է. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/.Հայաստանի արտարժույթի շուկայում որևէ անկում ներկայում չի դիտվում, հինգշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Ամեն դեպքում, անհանգստության առիթ կա, քանի որ  հաստատել այս իրավիճակը երկար ժամանակի համար` ճիշտ չէ, քանի որ առաջիկայում այն կբերի ավելի մեծ անկում»,-ասաց Բոստանջյանը:

Նա ավելացրեց, որ նախօրեին, Մոսկվայի բորսայում ռուբլու փոխարժեքը կտրուկ ընկել է, որի արդյունքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 80 ռուբլի, իսկ եվրոյինը` 90 ռուբլի»:

«Այս համատեքստում պարզ է դառնում, որ ռուսական շուկայում կոլապսային իրավիճակ է տիրում, որը չի թաքցնում նույնիսկ Ռուսաստանի կառավարությունը»,-նշեց Բոստանջյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի արտաքին կապերի 85 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, ապա «Ռուսաստանի խոցելի իրավիճակը կպրոյեկտվի մեր երկրում»:

«Իհարկե, մեր իշխանությունները փորձում են պահպանել արտարժութային հաշվեկշիռը: Հայաստանի ֆինանսական իշխանությունները կիրառել են հնարավոր բոլոր գործիքները արտարժությին շուկայի կայունացման համար»,-ասաց Բոստանջյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև