Ամերիաբանկը ծրագրում է IPO շուկա մտնել առաջիկա 2-3 տարիներին

21.01.2016 19:09
Ամերիաբանկը ծրագրում է IPO շուկա մտնել առաջիկա 2-3 տարիներին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ծրագրում է IPO շուկա մտնել առաջիկա 2-3 տարիներին, հինգշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը։

Նրա խոսքով, IPO շուկա մտնելու ժամկետները կախված կլինեն կապիտալի միջազգային շուկայի իրավիճակից, բիզնեսի ծավալների զարգացման ոլորտում բանկի ունեցած հաջողություններից։

«Ինչ վերաբերում է ծավալին, ապա սովորաբար սկսում են ազատ շրջանառման մեջ եղած միջոցների 30-40 տոկոսից, մյուս բոլոր ծրագրերը կկոնկրետացվեն կախված նրանից, թե տվյալ պահին միջոցների ինչ ծավալ կլինի, ինչպես նաև տեղաբաշխման հաջողությունից»,– ասաց Մկրտչյանը։

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանն ասել էր բանկի տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկը ծրագրում է IPO շուկա մտնել 2016 թվականին, եթե գլոբալ տնտեսությունների զարգացումը կայուն հունով ընթանա և շուկայում, այդ թվում` հայկական շուկայում չնախատեսված շոկեր չգրանցվեն։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։ –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև