Մարզական գույք` երեխաներին

22.01.2016 15:34
Մարզական գույք` երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Մարզական գույք է հանձնվել Գավառի մանկատան և Խաչիկ գյուղի դպրոցի սաներին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների կողմից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գույքը ձեռք էր բերվել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական հանդիպման շնորհիվ։

«Երեխաներին օգնելը մեր պարտականությունն է: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և լրագրողների նախաձեռնած միջոցառման արդյունքում բազում երեխաներ սպորտով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ստացան: Համոզված եմ` սա մեր վերջին համատեղ ակցիան չէր, և առաջիկայում մենք կփորձենք հանդես գալ նոր նախաձեռնություններով», - ասել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, “Մեդիամաքս” մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դ. Ալավերդյանը:

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն էր աջակցել սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցին և Գավառ քաղաքի մանկատանը` երեխաների շրջանում ավելի  ամրապնդելով առողջ ապրելակերպը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այսօրինակ խնդիրները և հետագայում էլ շարունակելու է աջակցել սահմանամերձ համայնքներում բնակվող և սոցիալապես խոցելի շերտերի երեխաներին»,- ասել է Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ն. Ասատրյանը:

Բարեգործական հանդիպմանը  Յուրի Ջորկայեֆը հանդես եկավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հավաքականի կազմում, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում ելույթ ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև