ՎՏԲ-Հայաստան Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles աննախադեպ ծառայությունը

22.01.2016 18:03
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles աննախադեպ ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը “Էքվիլիբրիա (Հայաստան)” ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles աննախադեպ ծառայությունը՝ հաճախորդների մասսայական թիրախային խմբի համար, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

ՎՏԲ-Հայաստան  Բանկը “Էքվիլիբրիա (Հայաստան)” ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում թողարկում է Բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն:

«Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծարայությանը և կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների անվճար ավիատոմսերի հետ փոխանակման և ՀՀ տարածքում և արտասահմանում տարբեր առևտրային կետերում զեղջեր ստանալու հնարավորությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

Բոնուսային մղոնները կուտակվում են հետևյալ մեխանիզմով՝ յուրաքանչյուր ծախսած 500AMD/$1/€1/60RR դիմաց քարտապանը կուտակում է 2 մղոն: Հաճախորդները կարող են կուտակել ավելացված մղոններ գործընկերային ցանցի շրջանակներում՝ Eqvilibria Club կայքում և ՀՀ առևտրային կետերում:

Գրանցվելով http://www.eqvilibriaclub.ru կայքում և բացելով անձնական գրասենյակ, հաճախորդները կկարողանան հետևել բոնուսային մղոնների քանակին և փոխանակել դրանք անվճար ավիատոմսերի հետ: Կուտակված բոնուսային մղոնների օգտագործումը ժամանակային սահմանափակումներ չունի:

VTB Airmiles ծառայության միացման մեկ տարվա համար միջնորդավճարը կազմում է 12,900 ՀՀ դրամ:

VTB Airmiles ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկութոյւններ ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև