Ուլյուկաևը ՌԴ ԿԲ–ից չի ակնկալում առանցքային տոկոսադրույքի փոփոխություն

25.01.2016 10:59
Ուլյուկաևը ՌԴ ԿԲ–ից չի ակնկալում առանցքային տոկոսադրույքի փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/.  ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կարծիքով` ՌԴ ԿԲ–ն ուրբաթ նախատեսված Տնօրենների խորհրդի նիստի ժամանակ կպահպանի առանցքային տոկոսադրույքը, գրում է Vestifinance.ru–ն։

«Ակնկալում եմ, որ տոկոսադրույքը չի փոխվի», – ասել է Ուլյուկաևը։

Ավելի վաղ Ուլյուկաևը բազմիցս հայտարարել է, որ առանցքային տոկոսադրույքի նվազման միտում կա, սակայն միաժամանակ նշել է, որ որոշումը պետք է ընդունի Ռուսաստանի բանկը։

Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը 2016 թ.–ի հունվարի 29–ին նիստ կհրավիրի` նվիրված դրամավարկային քաղաքականության հարցերին։ Դեկտեմբերի կեսին, հոկտեմբերի վերջին և սեպտեմբերի կեսին տեղի ունեցած երեք նիստերի ժամանակ տոկոսադրույքը չէր փոխվել, այն պահպանվել էր տարեկան 11 տոկոսի սահմանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև