ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 67,9 մլն դոլար

25.01.2016 13:01
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 67,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 18–22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 67,9 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 484,81 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 11,4 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի` 1€ դիմաց 526,19 դրամ և 1 ռուբլու դիմաց 6,01 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 74,1 մլն դոլար, 17,3 մլն եվրո և մոտ 380 մլն ռուբլի` համապատասխանաբար 487,29 դրամ, 530,30 դրամ և 6, 15 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, հունվարի 11–17–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է մոտ 38,7 մլրդ դրամ, դոլարայինը`32,8 մլն դոլար ($1 – 481,04 դրամ)։-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև