Հեռակա սպասարկում` Յունիբանկի «Ինտերնետ բանկ-հաճախորդ» համակարգով

25.01.2016 15:54
Հեռակա սպասարկում` Յունիբանկի «Ինտերնետ բանկ-հաճախորդ» համակարգով

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը շարունակում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի գործառույթների ընդլայնումն ու օգտագործման որակի ու հարմարավետության բարձրացումը հաճախորդների համար, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով:

«Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով, առանց բանկ այցելելու, իրականացնել գործարքներ, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ստանալ քաղվածքներ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց»,-ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով:

Եթե հաճախորդի մոտ ծագում են համակարգի օգտագործման հետ կապված հարցեր, ապա նա կարող է օգտվել օգնության հնարավորությունից` սեղմելով հարցականի նշանը:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է պարզապես դիմում ներկայացնի բանկին` համակարգում գրանցվելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը:

«Սակագները բավականին մատչելի են` ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանված է 10 000 ՀՀ դրամ տարեկան, ոչ ռեզիդենտ անձանց համար` 50 000 ՀՀ դրամ տարեկան: Յունիբանկի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով»,-հայտնեցին բանկից:

Հաճախորդի նույնականացումն իրականացվում է հաճախորդի ծածկագրի, գաղտնաբառի և գաղտնի բանալու ստուգման միջոցով:

Հաղորդագրության համաձայն,  Յունիբանկն ակտիվ զարգացնելու է այս ուղղությունը` առաջարկելով սպասարկման ժամանակակից լուծումներ, որոնք կխնայեն հաճախորդի ժամանակը և գործարք կատարելու համար կազատեն նրան բանկ այցելելու անհրաժեշտությունից:

Բանկը ձգտելու է որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին սպասարկվել իրենց նախընտրելի ժամանակ և իրենց համար հարմար վայրում:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել էբաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև