ԱՄՆ–ում առաջարկել են դոլարի վրայից հանել In God we trust արտահայտությունը

25.01.2016 19:51
ԱՄՆ–ում առաջարկել են դոլարի վրայից հանել In God we trust արտահայտությունը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Օհայո նահանգի Աքրոն քաղաքում աթեիստների հանրությունն իրավաբան Մայքլ Նյուդոուի գլխավորությամբ դաշնային հայց է ներկայացրել ամերիկյան արժույթից In God we trust (Աստծուն ենք ապավինում) արտահայտությունը հանելու խնդրանքով։

Ինչպես հաղորդում է Ռիդուսը, հղում անելով World Religion News գործակալությանը, ուղերձի հեղինակները կարծում են, որ տվյալ արտահայտությունը խախտում է երկրի` պետության և եկեղեցու տարանջատման մասին օրենքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև