ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների տվյալներն ադրբեջանական իշխանություններին հասանելի չեն

26.01.2016 12:52
ՎՏԲ–Հայաստան Բանկի հաճախորդների տվյալներն ադրբեջանական իշխանություններին հասանելի չեն

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկն իր տարածած հայտարարությունում հերքել է ԶԼՄ–ներում պտտվող լուրերն այն մասին, թե ադրբեջանական իշխանությունները հասանելիություն ունեն բանկի հաճախորդների տվյալների նկատմամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը»,– ասվում է բանկի հայտարարությունում։

Հաշվետվությունները, որոնք ՎՏԲ բանկը ներկայացնում է բաժնետերերին և Վերահսկիչ խորհրդին չեն պարունակում հաճախորդների մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանւոմ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն, որի քվեարկող բաժնետոմսերի 60,9348% պատկանում է Ռուսաստանի Դաշնությունը: ՎՏԲ-ի բաժնետեր են հանդիսանում նաև մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ ողջ աշխարհից այդ թվում, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից: Բանկը մշտապես աշխատում է քաղաքականությունից դուրս և որոշումներ ընդունելիս ղեկավարվում է բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով:

Բանկից հայտնում են նաև, որ Ստեփանակերտ քաղաքում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տվյալ մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է դեռևս 2008 թ.-ին: Ադրբեջանի նաֆթային ֆոնդը ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ի բաժնետեր է դարձել 2013 թ.-ին: Հետևաբար, այդ երկու իրադարձությունները միմյանց միջև չեն կարող ունենալ ոչ մի կապ:

«Մասնաճյուղի փակման մասին որոշումը ընդունվել է «Արցախ» մասնաճյուղի ոչ շահութաբեր լինելու պատճառով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի բացման կամ փակման մասին որոշումները կայացվում են, ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներից»,– ասվում է հաղորդման մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-
 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև