ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամներ

26.01.2016 15:54
ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամներ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները,  տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն,  «Վարդան Մամիկոնյան-1625» հուշադրամի դիմերեսին պատկերված են խաչ, թուր և զարդանախշ: Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից: Ֆոնին Մամիկոնյանների տոհմի զինանշանն է` արծվի տեսքով: Հուշադրամի անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը և հարգը` ոսկի 9000, տրամագիծը` 18,0 մմ, քաշը` 4.3 գ, որակը` լավացված, դրամաշուրթը` ատամնավոր: Տպաքանակը` 5000 հատ: Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է:

«Արշակ Ֆեթվաճյան-150» հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ Ա. Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա. Ֆեթվաճյանի դիմանկարը Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամի ֆոնին և Ա. Ֆեթվաճյանի «Անի. Միջնաբերդի եկեղեցին» կտավից մի դրվագ: Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 28,28 գ, չափը`28,0 × 40,0 մմ,  որակը` լավացված, դրամաշուրթը` հարթ: Տպաքանակը` 500 հատ: Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է

«Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» հուշադրամի դիմերեսին պատկերված է Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Լիդան բարձրացրած ձեռքերով» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Ինքնադիմանկար» և «Կանայք» կտավները: Անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250, չափը` 28,0 x 40,0 մմ, քաշը` 28,28 գ, որակը` լավացված, դրամաշուրթը` հարթ: Տպաքանակը` 500 հատ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է:

«Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» հուշադրամի դիմերեսին պատկերված են Արարատ լեռան գրաֆիկական պատկերը և ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են խաչքար և «25 ՏԱՐԻ YEARS» մակագրությունը` ՀՀ դրոշի գունային ֆոնի վրա: Անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250, տրամագիծը` 63,0 մմ, քաշը` 168,1 գ, որակը` պրուֆ, դրամաշուրթը`հարթ, համարակալված: Տպաքանակը` 300 հատ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայան է:

Բոլոր հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև