Ակտիվներով ապահովված պարտատոմսերն առաջին անգամ ցուցակում են անցել NASDAQ OMX ԱՐՄԵՆԻԱ–ում

27.01.2016 19:39
Ակտիվներով ապահովված պարտատոմսերն առաջին անգամ ցուցակում են անցել  NASDAQ OMX ԱՐՄԵՆԻԱ–ում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 27-ի պաշտոնական արարողության ժամանակ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի երկրորդային հարթակում չորեքշաբթի առաջին անգամ անցկացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի ցուցակում, հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս շրջադարձային գործարքը հնարավոր դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Կապիտալ Ինվեստմընթս-ի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ:

2015 թվականի դեկտեմբերին հինգ վարկային կազմակերպություններ, մասնավորապես,  ՔԱՐԴ Ագրոկրեդիտը, Գառնի Ինվեստը, Գլոբալ Կրեդիտը, Կամուրջը և Նոր Հորիզոնը,  ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մասնակցել են վարկային պորտֆելի արժեթղթավորման գործարքին «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի միջոցով։

USAID–ն FED ծրահրի միջոցով օժանդակում էր վարկային կազմակերպություններին վարկային կապիտալի ներգրավման նպատակով պարտատոմսերի թողարկման հարցում։

Ակտիվներով ապահովված արժեկտրոնային պարտատոմսերը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում են տեղաբաշխվել 2015 թվականի դեկտեմբերի 18–ին։ Գործարքն իրականացրել է 2015 թվականին ստեղծված «Վարկային պորտֆելի արժեթղթավորման առաջին ֆոնդը»։ Ֆոնդի կառավարիչ ընկերությունը ՓԲԸ «Կապիտալ Ինվեստմենթս» ներդրումային ընկերությունն է։

Ներդրումը գրավիչ և համեմատաբար ոչ ռիսկային դարձնելու նպատակով 2015թ. նոյեմբերին ԱՄՆ ՄԶԳ Զարգացման Վարկային Մարմնի կողմից տրամադրվել է երաշխիք պարտատոմսերի մայր գումարի 50 տոկոսի համար: Հիմնական պարտատերեր ֆինանսական հաստատությունների թվում են կենսաթոշակային ակտիվների կառավարիչներ և բանկեր:

«Այս միջոցառումը նախ և առաջ կարևոր է նրանով, որ այն ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ հասանելի կդարձնի սպառողական վարկերի և գյուղական վայրերի զարգացման համար` օգնելով ֆերմերներին ավելացնել արտադրանքը, իսկ ձեռնարկատերերին` գործունեություն ծավալել գյուղական համայնքներում: Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկումը նաև հնարավորություն է ընձեռում սատարելու Հայաստանում նոր ֆինանսական պրոդուկտները»,– ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Դեսպանի խոսքով, տվյալ ծրագիրը նաև խթան կհանդիսանա` ֆինանսական հաստատություններին օգնելով հաղթահարել արժեթղթավորմանն առնչվող մարտահրավերները, ինչպիսին է լիկվիդայնությունը։

USAID Վարկային զարգացման համակարգն աշխատում է ներդրողների, տեղական ֆինանսական հաստատությունների և  կազմակերպությունների հետ այլընտրանքային ներդրումների իրականացման համար։ Մինչ օրս USAID կառույցը մոբիլիզացման համար մոտ 4.3 մլրդ դոլար է ներդրել 75 երկրներում  473 գործարքի միջոցով։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև