Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի դեկտեմբերին աճել են 14.3%–ով` մինչև 771.2 մլն դոլար

29.01.2016 14:52
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ.–ի դեկտեմբերին աճել են 14.3%–ով` մինչև 771.2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թվականի դեկտեմբերին կազմել են 1 771.2 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 14.3 տոկոսով։ Այդ մասին վկայում են Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալները։

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015 թվականի դեկտեմբերին կազմել են 1 540 մլն դոլար (աճը` 15%)։ Կարգավորիչի տվյալների համաձայն, ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2.9 մլն դոլար։

2014 թվականին հայկական դրամի արժեզրկման պայմաններում միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33.8 տոկոսով կամ 762.3 մլն դոլարով` մինչև 1 489,3 մլն դոլար։ Միաժամանակ, պահուստների կրճատումը շարունակվել է նաև 2015 թվականին։ Այսպես, փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները հասնում էին 1 260.9 մլն դոլարի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև